Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը ընդունել է Փարիզի քաղաքապետին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:

Նախագահը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստը Երեւանում գումարելու եւ այն նախագահելու կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուրընկալել այս միջազգային կարեւոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի եւ որը վկայում է այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի նիստը Երեւանում անցկացնելու հնարավորության համար:

Անդրադառնալով հայ - ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները եւ դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջեւ բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ այդ ոգով կշարունակի զարգանալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Փարիզի քաղաքապետին այսօր ընդունել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG