Մատչելիության հղումներ

logo-print

ՍԴ-ն օմբուդսմենի դիմումի քննությունը կսկսի նոյեմբերի 15-ին


Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննության է ընդունել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը` զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցով:

Ինչպես տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։ Դատաքննությունը սկսվելու է նոյեմբերի 15-ին:

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, կարեւորելով իրավական նորմի սահմանադրականության առնչությամբ տվյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը` դատարանը որոշել է հետաձգել այլ գործերի քննությունը:

Կարեն Անդրեասյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ նոյեմբերի 15-ը չէր ցանկանա մեկնաբանություններով հանդես գալ, միաժամանակ ընդգծելով. - «Ունեմ որոշակի ակնկալիքներ, որոնք դրական են, այլապես չէի դիմի»:

Հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ օրերս հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ օմբուդսմենի հայցով վերջնական որոշում կայացնելը կասեցնել վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG