Մատչելիության հղումներ

Ալիեւը ավարտել է այցը Թուրքիա


Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Թուրքիա, տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ալիեւը Բաքու է վերադարձել Իզմիրից, որտեղ երեկ կայացել է երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը` Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ, ստորագրվել են երկողմ համաձայնագրեր:

Նիստի ընթացքում իր ելույթում Ադրբեջանի նախագահը, ընդգծելով թուրք - ադրբեջանական հարաբերությունների զարգացման բացառիկ նշանակությունը եւ դաշնակցային այդ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը, հայտարարել է, որ «քաղաքական բնագավառում եւս Ադրբեջանը իր բոլոր հարցերը Թուրքիայի հետ է քննարկում»:

Ադրբեջանի նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, իր բնորոշմամբ, «արդարացի եւ եղբայրական կեցվածք» դրսեւորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG