Մատչելիության հղումներ

Օբամա. «Քադաֆիի մահը զգուշացում է բոլոր բռնապետներին»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի մահը զգուշացում է աշխարհի բոլոր բռնապետներին:

Օբամայի խոսքերով` Լիբիայում ամիսներ առաջ հակակառավարական ակցիաների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը Քադաֆիին ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հնարավորություն տվեց, ինչից բռնապետը չօգտվեց եւ սկսեց բռնությամբ ճնշել բողոքի ելույթները:

Մուամար Քադաֆին 40 տարի «ահաբեկել է իր երկիրը եւ օժանդակել է ահաբեկչությանը», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG