Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժի հետեւանքով տագնապ Վանի շրջանի բանտում


Թուրքիայի տարածքում` Վանից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, երեկ երեկոյան տեղի ունեցած 7-8 բալլ ուժգնությամբ հետցնցումը տագնապ է առաջացրել Վանի շրջանի բանտերից մեկում. բանտարկյալները հարձակվել են բանտապահների վրա, հաղորդվում է, որ նրանք հրկիզել են կալանավայրի շենքը:

Միջադեպի պատճառն այն է եղել, որ ցնցումների ժամանակ բանտարկյալներին չի թույլատրվել դուրս գալ շենքից:

Հաղորդվում է, որ իրավիճակը կարգավորվում է, որոշվել է կալանավորներին տեղափոխել անվտանգ շենքեր:

Թուրքիայի տարածքում կիրակի օրը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 459-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG