Մատչելիության հղումներ

Հետցնցում Թուրքիայում. երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալլ


Այսօր Երեւանի ժամանակով ժամը 19.55 Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում, մասնավորապես Երեւանում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG