Մատչելիության հղումներ

Թուրքիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են, երկրաշարժի զոհերի թիվն աճում է


Թուրքիայում փրկարարները փլատակների տակից հանել են ողջ մնացած մի տատիկի, իսկ ավելի վաղ՝ նրա դստերն ու նորածին թոռնիկին։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն կիրակի օրը Արեւելյան Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից 47 ժամ անց կենդանի մարդկանց հայտնաբերելու հավանականությունը նվազում է։

Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ ավելի քան 430 մարդ զոհվել է, 1300-ը վնասվածքներ է ստացել։ 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի արդյունքում 2 հազար 260 շինություն է փլուզվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG