Մատչելիության հղումներ

Հայաստան - ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ նիստը` վաղը Երեւանում


Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում անցկացվելու է Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ են ընթանալու ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության եւ արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է հայկական կողմից գլխավոր բանակցող, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Եվրամիության բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի ավարտին տեղի է ունենալու Զոհրաբ Մնացականյանի եւ Գունար Վիգանդի համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG