Մատչելիության հղումներ

Քադաֆին հուղարկավորվեց անապատում, գաղտնի վայրում


Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի, նրա որդի Մութասիմի եւ օգնականներից մեկի մարմինները այսօր առավոտյան թաղվել են անապատում, գաղտնի մի վայրում։

Ըստ հաղորդագրությունների` Լիբիայի ազգային անցումային խորհրդի պաշտոնյաները հայտնել են, որ հուղարկավորությունը կատարվել է կրոնական արարողությամբ։

Ավելի վաղ Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը ասել էր, թե մտադիր են Քադաֆիին գաղտնի վայրում թաղել, որպեսզի երկրի նախկին ղեկավարի գերեզմանը չդառնա ուխտատեղի նրա կողմնակիցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG