Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 155-ի աջակցությունը ստանալով` Ադրբեջանը երկու տարով դարձել է կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Նույն տեղի համար պայքարում էր նաեւ Սլովենիան, որը անհաջող 16 քվեարկությունների արդյունքում հանել է իր թեկնածությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել իր երկրի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։

«Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի կյանքում տեղի ունեցավ նշանակալի եւ պատմական իրադարձություն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընտրություններում Ադրբեջանը ընտրվեց այդ հեղինակավոր կազմակերպության անդամ։ Սրտանց շնորհավորում եմ ադրբեջանցի ժողովրդին այս մեծ հաղթանակի կապակցությամբ։ Դա հիրավի մեծ հաղթանակ է», - ադրբեջանական լրատվական գործակալությունների վկայությամբ` հայտարարել է Ալիեւը։

Շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի օգտին քվեարկած երկրներին` Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր երկիրը ծառայելու է «իդեալներին, որոնց նվիրված է` խաղաղությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը եւ արդարությանը»։

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ աշխարհում աճում է Ադրբեջանի բարեկամների թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG