Մատչելիության հղումներ

Թուրքիայում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Նաիմ Շահինը ասել է, որ երկրաշարժի հետեւանքով 264 մարդ զոհվել է, 1300-ը՝ վնասվածքներ է ստացել։

Կիրակի օրը Թուրքիայի արեւելյան Վան նահանգում տեղի ունեցած 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի արդյունքում մեծ թվով շենքեր են վնասվել, բազմաթիվ շենքեր փլուզվել են։ Այժմ փրկարարական աշխատանքներ են տարվում փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու ուղղությամբ։

Պաշտոնյաները հայտնում են, որ աղետի գոտում փրկարարական տարվում, տեղադրվել են վրաններ եւ սնունդ է մատակարարվել տուժած ազգաբնակչությանը։

Թուրքիային օգնելու առաջարկներ են արել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ, այդ թվում Իսրայելը՝ որի հարաբերությունները Թուրքիայի հետ վերջին շրջանում լարված են, եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել օգնության առաջարկների համար եւ ասել․ - «Եթե անհրաժեշտ լինի, մենք կդիմենք այլ երկրների օգնությանը: Այժմ միայն Ադրբեջանից, Իրանից եւ Բուլղարիայից ժամանած խմբերն են աշխատում աղետի գոտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG