Մատչելիության հղումներ

Թունիսցիները մասնակցել են իրենց առաջին «ազատ ընտրություններին»


Թունիս -- Ընտրողները սպասում են քվեարկության իրենց հերթին, Թունիս, 23-ը հոկտեմբերի, 2011թ․

Թունիս -- Ընտրողները սպասում են քվեարկության իրենց հերթին, Թունիս, 23-ը հոկտեմբերի, 2011թ․

Թունիսում անցկացվել են ընտրություններ, որոնք միջազգային լրատվական գործակալությունները բնութագրում են որպես այդ երկրի «առաջին ազատ ընտրությունները»։

Քվեարկություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 70 տոկոսը։

Ընտրություններն անցկացվում են ժողովրդական հուզումների արդյունքում երկիրը 23 տարի ղեկավարած նախկին նախագահ Զին Աբիդին բեն Ալիի փախուստից 9 ամիս անց։

Թունիսցիները ընտրում են 217 անդամներից կազմված խորհրդարան, որը ժամանակավոր կառավարություն է ձեւավորելու եւ աշխատելու է երկրի նոր սահմանադրության կազմման ուղղությամբ։

Բեն Ալիի իշխանության օրոք արգելված Էննահդա իսլամիստական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, ամենաշատ ձայները կհավաքի կայացած ընտրություններում։

Թունիսի ժամանակավոր նախագահ Ֆուադ Միբազան խոստացել է իշխանությունը հանձնել նոր կազմավորվող խորհրդարանի կողմից ընտրվելիք նախագահին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG