Մատչելիության հղումներ

Նախօրեին մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան։ Այցը հագեցած է հանդիպումներով։

Մոսկվայում Հայաստանի նախագահը հանդիպելու է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի, Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ։

Այսօր կեսօրին Կրեմլում մեկնարկել են հայ-ռուսական բանակցությունները, որից հետո կկայանա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ ասուլիսը։

Հայաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էկոնոմիկայի, սփյուռքի, կրթության եւ մշակույթի նախարարները։

Այսօր Կրեմլի Ալեկսանդրովսկի դահլիճում Հայաստանի նախագահի եւ առաջին տիկնոջ պատվին ընդունելություն են կազմակերպելու Ռուսաստանի նախագահն ու առաջին տիկինը։ Միջոցառմանը Սերժ Սարգսյանը Մեդվեդեւին կհանձնի Հայաստանի Հանրապետության փառքի շքանշանը։

Սերժ Սարգսյանը մասնակցում է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին, 23-ը հոկտեմբերի, 2011թ․

Սերժ Սարգսյանը մասնակցում է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին, 23-ը հոկտեմբերի, 2011թ․

Բացի այդ, Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է անցկացնելու նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ելույթ է ունենալու Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ պատասխանելու է ուսանողների հարցերին։

Երեկ Սերժ Սարգսյանը այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին: Պետական այցի առաջին օրը Հայաստանի նախագահը այցելել է նաեւ «Էսթետ» ոսկերչական տուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG