Մատչելիության հղումներ

Օբաման ողջունում է Լիբիայի Ազատության հռչակագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ողջունել է Լիբիայի կողմից ընդունված Ազատության հռչակագիրը՝ հայտարարելով, որ աֆրիկյան այս ժողովրդի համար «նոր խոստումնալից ժամանակաշրջան է սկսվում»։

Օբաման նաեւ կոչ է արել Լիբիայի ժամանակավոր իշխանություններին ջանքերը կենտրոնացնել առաջիկա քաղաքական փոփոխությունների ուղղությամբ։

Լիբիայի ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդուլ Ջալիլը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ իր երկիրը վերջապես ազատագրվել է։ Լիբիայի Ազատության հռչակագիրը ընդունվել է 42 տարի այս երկիրը ղեկավարած դիկտատոր Մուամար Քադաֆիի գերեվարվելուց եւ սպանությունից 3 օր անց։

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, միանալով միջազգային հանրության հնչեցրած կոչերին, նույնպես կարեւորել է Քադաֆիի մահվան հանգամանքների հետաքննությունը՝ որպես Լիբիայում դիկտատուրայից ժողովրդավարության անցման կարեւոր նախապայման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG