Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցել է Գյուլին եւ օգնություն առաջարկել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` այդ երկրի տարածքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG