Մատչելիության հղումներ

Կիրակոսյանը եւ Զանիերը քննարկել են ղարաբաղյան գործընթացի ներկա փուլը


ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները եւ կազմակերպության շրջանակներում համագործակցության առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել, հանձինս Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչի, շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG