Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է անում հետաքննել Քադաֆիի մահը


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ անհրաժեշտ է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան հանգամանքների համակողմանի քննություն անցկացնել։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերտ Քոլվիլը Ժնեւում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե կադրերը, որոնցում երեւում է, որ Քադաֆին նախ կենդանի է՝ շրջապատված ապստամբ զինյալնելով, այնուհետեւ սպանված, «շատ մտահոգիչ են»։

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ Քադաֆին սպանվել է այն բանից հետո, երբ ապստամբների եւ Լիբիայի նախկին առաջնորդի աջակիցների միջեւ փոխհրաձգություն է սկսվել։ Անցումային խորհուրդը նաեւ պնդել է, որ 42 տարի շարունակ Լիբիան ղեկավարած Քադաֆիին սպանելու հրաման չի տրվել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG