Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իտալիայի Սենատի պատվիրակությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբադյանը այսօր ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին եւ Հայաստան - Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ հայ - իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե' երկկողմ եւ թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ գործակցության զարգացմամբ։

Իտալացի խորհրդարանականները ասել են, որ Հայաստան են ժամանել երկրի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ - իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան - ԵՄ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG