Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները ժամանել են Երեւան


Այսօր Երեւան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները կլինեն նաեւ Բաքվում, ակնկալվում է նրանց այցը Լեռնային Ղարաբաղ։

Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ստեփանակերտում միջնորդներին սպասում են վաղը։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ համանախագահները վաղը մասնակցելու են շփման գծի դիտարկմանը Մարտակերտ - Թերթեր հատվածում` անցնելով Ղարաբաղի տարածքից Ադրբեջանի տարածք։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG