Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սարկոզիին` դստեր ծննդյան առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից շնորհավորել եւ ջերմ բարեմաղթանքներ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ նրա տիկնոջը՝ դստեր ծննդյան առթիվ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորրորդ անգամ հայր դարձավ: Նորածինը 56-ամյա Սարկոզիի առաջին աղջիկն է, նախորդ երկու ամուսնություններից Ֆրանսիայի նախագահը երեք որդի ունի: Իտալական ծագմամբ 43-ամյա նախկին սուպերմոդել Կարլա Բրունին եւս մեկ որդի ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG