Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Բերեզովսկու կարմիր քարտը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը` ուժի մեջ թողնելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը:

Հոկտեմբերի 11-ին Դուբլինի Aviva մարզադաշտում կայացած Եվրո - 2012-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի Իռլանդիա - Հայաստան խաղի 26-րդ րոպեին իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն` տուգանային հրապարակից դուրս գալու եւ այսպես կոչված «վերջին հույսի» խախտում թույլ տալու համար։

Մրցավարի նման որոշման հետեւանքով Հայաստանի հավաքականը ստիպված եղավ այդ անչափ վճռական հանդիպումը անցկացնել առանց փորձառու դարպասապահի, 10 ֆուտբոլիստով։

Ռուբեն Հայրապետյանը նշում է նաեւ, որ կարմիր քարտի պատճառով Բերեզովսկին բաց կթողնի միայն հավաքականի առաջիկա մեկ պաշտոնական խաղ:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG