Մատչելիության հղումներ

logo-print

Զինված միջադեպ Ադրբեջանի եւ Իրանի սահմանին


Ադրբեջանի եւ Իրանի միջեւ սահմանին երեկ զինված միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից, Բիլյասուվարի շրջանի Արանլի գյուղի մոտ գտնվող ուղեկալի տարածքում սահմանի խախտման դեպք է արձանագրվել։ Որոնողական աշխատանքների արդյունքում սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռու հայտնաբերվել է զինվորական համազգեստով սահմանախախտը, որը ոչ միայն չի կատարել կանգ առնելու հրամանը, այլեւ փորձել է հարձակվել սահմանապահների վրա, եւ վերջիններս ստիպված են եղել զենք կիրառել։

Սահմանախախտը վիրավորվել է, նրան տեղում բուժօգնություն են ցույց տվել եւ տեղափոխել հիվանդանոց։

Իրանական կողմը անմիջապես իրազեկվել է միջադեպի մասին։

Այս տարվա հուլիսին ադրբեջանա - իրանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանցի սահմանապահ սպա է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG