Մատչելիության հղումներ

logo-print

Ծխախոտի իրացման եւ օգտագործման սահմանափոկումների մասին օրենքով արգելվում է կրթական, առողջապահական եւ մշակութային վայրերում վայրերում ծխախոտի օգտագործումը եւ վաճառքը:

ՀՀ ոստկանությունը պարտավոր է պարբերաբար ստուգայցեր իրականացնել նման հաստատություններ` պարզելու համար օրենքը կիրառվում է թե ոչ: Կանաչաստան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոստիկանների ուղեկցությամբ ստուգայցեր Երեւան քաղաքի կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններ:

Կազմակերպության նախագահ Տիգարն Ճորոխյանը նշում է, որ հաճախ հակառակ երեւույթին են ականատես լինում: «Մոտակա 2 շաբաթների ընթացքում Կանաչաստան ՀԿ-ն հատուկ թույլտվությամբ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ստուգայց է իրականացնելու Երեւանի 12 համայնքների պատահական ընտրված բուժական, կրթական եւ մշակութային հաստատություններում»:

Կրթական մշակութային եւ առողջապահական վայրերում ծխելը ԵՊՀ ուսանողուհի Անուշ Քոչարյան շատ վատ արարք է որակում: Նա նշում է, որ առանց այն էլ շատ-շատ են այն վայրերը, որտեղ անընդհատ հանդիպում ենք ծխողների. - «Համալսարանում 1-2 տարի առաջ ականատես լինում էր դեպքերի երբ ուսանողները միջանցքներում էին ծխում, սակայն հիմա սկսել են ծխել միայն ծխարաններում: Թեեւ հնարավոր է լինեն նաեւ արտաքնոցում ծխողներ. ես հո չգիտե՞մ տղաների արտաքնոցում ինչ է կատարվում»:

Ինչպես Երեւանի պետական համալսարանի, այնպես էլ պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները փաստեցին, որ հիմնականում ծխում են ծխարաններում, սակայն երբեմն ծխում են նաեւ կրթական հաստատության ներսում, եւ հատկապես շատ են ծխում դասախոսները:

Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը այսօր ուղեկցեց ստուգայց իրականացնող խմբին եւ ցույց տվեց բոլոր հարկերում փակցված ծխելն արգելող պաստառները: Շրջեցին տնտեսագիտական համալսարանի հին եւ նոր մասնաշենքերի միջանցքներով, մտան լսարաններ, ամբիոններ, եղան բուֆետում:

Չնայած նրան, որ բուհն ամեն կեպ ցանկանում էր անթերի ներկայանալ, ստուգայցի ժամանակ հին մասնաշենքի 2-րդ հարկում մետաղյա աղբամանի մեջ գտնվեցին ծխախոտի 10 մնացորդներ, որոնցից մեկը դեռ շարունակում էր այրվել:

Կանչաստան հասարակական կազմակերպության նախագահի խոսքերով այս միջոցառմումը նպատակ ունի խրախուսել ոստիկաններին` ավելի հաճախ իրականացնել ստուգայցները: Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ հակածխախոտային ակցիաներ են իրականացրել եւ հանդես են եկել հասարակական տրանսպորտում եւ սրճարաններում ծխախոտի օգտագործումը արգելելու կոչերով: Նման ակցիաները շարունակվելու են, իսկ 1 տարի անց պատրաստվում են մոնիտորինգ իրականացնել, ճշտելու համար, թե ինչ արդյունքների են հասել:
XS
SM
MD
LG