Մատչելիության հղումներ

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2 տեղով զիջեց դիրքերը


Հայաստանը սեպտեմբերի համեմատ 2 տեղով զիջել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ հոկտեմբեր ամսվա աղյուսակում 608 միավորով զբաղեցնում է 46-րդ տեղը:

Իրանը այս ամսվա աղյուսակում առաջ է անցել Հայաստանից եւ 42-րդն է, հարեւան երկրներից Թուրքիան նույնպես աղյուսակում նախորդում է Հայաստանին` զբաղեցնելով 27-րդ տեղը։ Վրաստանը եւ Ադրբեջանը հաջորդում են Հայաստանին` գրավելով, համապատասխանաբար, 67-րդ եւ 117-րդ տեղերը։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Նիդերլանդները եւ Գերմանիան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG