Մատչելիության հղումներ

Երիտասարդների «Էքսպրես» ցանցը սեմինարներ անցկացրեց Հայաստանում


Հոկտեմբերի 14-18-ը 15 երկրների 30 երիտասարդներ Հայաստանում մասնակցել են սեմինարի, որի հիմնական նպատակն է եղել լուծումներ գտնել սոցիալական եւ կրթական ոլորտներում ճգնաժամային վիճակի հաղթահարման համար:

Երիտասարդական «Էքսպրես» ցանցը պաշտոնապես հիմնադրվել է 1993 թվականին եւ նպատակն է նպաստել երիտասարդների սոցիալական ինտեգրացիային: Ծրագրի համակարգողը Ռոմինա Մատեյը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Սեմինարի ընթացքում քննարկվել է նաեւ կրթական եւ սոցիալական հարցեր: Քննարկված գլխավոր խնդիրներից մեկը գործազրկությունն է: Շատ երիտասարդներ, ավարտելով բուհը, չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ, քանի որ պահանջվում է աշխատանքայի փորձ:

Հայաստանում եղած 5 օրերի ընթացքում երիտասարդները նախաձեռնել են տպագրել ամսագիր, որի աշխատանքները ընթացքի մեջ էին: Նրանք ամսագրի համար գրված իրենց հոդվածներում բարձրաձայնել են քննարկված խնդիրները: Թերթի խմբագրությամբ զբաղվում է մասնագիտությամբ լրագրող ուկրաինացի Կրիստինան:

«Երիտասարդների գլխավոր խնդիրը, որը դարձավ մեր ամսագրի գլխավոր թեման, գործազրկությունն է` այն, որ երիտասարդները չեն կարողանում աշխատանքի տեղավորվել իրենց մասնագիտությամբ: Նրանց չի բավականեցնում կամ փորձը, կամ ծանոթությունն ու կապերը, որ ողջ Եվրոպայում տարածված է աշխատանքի տեղավորվել ծանոթների միջոցով: Մեր քննարկումերից պարզ դարձավ, որ բոլոր երկրներում էլ երիտադսարդները նույն խնդիրներն ունեն. Լիտվիայում, Ուկրաինայում կամ նույնիսկ Մեծ Բրիտանիայում նույն խնդիրներն են», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Կրիստինան:

«Tsaxkadzor daily» անվանված ամսագրում երիտասարդները առաջարկել են նաեւ իրենց բարձրաձայնած խնդիրների լուծումները:

«Գործազրկության վերաբերյալ մենք առաջարկում ենք, որ համալսարանները համագործակցեն գործատուների եւ ընկերությունների հետ: Համալսարանները պետք է պայմանավորվեն, որ իրենց ուսանողները գոնե պրակտիկա անցնեն: Գործատուներին եւս պետք են կադրեր եւ նրանք կարող են համագործակցել համալսարանների կամ առանձին ֆակուլտետների հետ, որտեղ կպատրաստեն մասնագետների հենց իրենց համար», - նշեց Կրիստինան:

Մուսա Աբգյուլը (Թուրքիա) 5-րդ անգամ էր Հայաստանում: Նա նշում է, որ առաջին անգամ գալուց վախենում էր բարձրաձայնել իր ազգությունը` մտածելով, որ վատ կվերաբերվեն, սակայն հիմա գրեթե յուրաքանչյուր ամառ Հայաստանում է լինում:

«Մինչեւ գալս ես ստիպված էի շատ մարդկանց հետ խոսել, թե պետք է արդյո՞ք գալ, ապահո՞վ է այստեղ, որովհետեւ ոչ մի հայ ընկեր չունեի: Հետո ես հարցրեցի մեկին` «դու իրո՞ք կարծում ես, որ այնտեղ ինձ չեն սպանի»: Մի քանի պատասխաններից հետո ես հանգստացա: Այցից հետո, երբ տեսա վերաբերմունքը, համոզվեցի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան նախկինում էր: Մարդիկ շատ ընկերասեր են ու բաց` ինչը իմ մտածելակերպի վրա դրական ազդեցություն ունեցավ, դրա համար ես գալիս եմ 5-րդ անգամ», - ասաց Մուսա Աբգյուլը:

Մուսա Աբգյուլի խոսքերով կովկասյան տարածաշրջանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդներ վստահում են երիտասարդներին, սակայն մեծահասակների մոտ նկատվում է անվստահություն:

«Շատ քիչ են դուրս գալիս երկրի սահմաններից, ինչը մեծ ազդեցությունը է ունենում մարդու մտածելակերպի, հայացքների վրա եւ այլն: Օրինակ, ես Թուրքիայում մի ընթացքի ականատես եղա, որ երբ տարիներ առաջ մեզ մոտ սկսեցին երկրից դուրս գալ երիտասարդները, շփվել, վստահությունը նրանց նկատմամբ ավելի մեծացավ: Հաջորդ խնդիրը այս տարածաշրջանի կրթությունն է: Ինչպես Հայաստանում այնպես էլ Թուրքիայում ողջ ուշադրություը սեւեռում են ընթերցանության եւ տեսականի վրա, բայց ոչ գործնականի», - նշեց թուրք երիտասարդը:

please wait

No media source currently available

0:00 0:07:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG