Մատչելիության հղումներ

Դավութօղլուն հանդիպել է Սիրիայի ընդդիմության Ազգային խորհրդի հետ


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Անկարայում հանդիպել է Սիրիայի ընդդիմության ձեւավորած Ազգային խորհրդի անդամների հետ։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության անանուն պաշտոնյային եւ ընդգծելով, որ պաշտոնական Անկարան առաջին անգամ է ընդունում նման հանդիպման փաստը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Դավութօղլուն սիրիացի ընդդիմադիրներին կոչ է արել աշխատել խաղաղ` հանուն Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների։

Այս ամիս ավելի վաղ պաշտոնական Դամասկոսը զգուշացրել էր, թե պատասխան քայլերի կդիմի որեւէ երկրի դեմ, որը պաշտոնապես կճանաչի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսների ձեւավորած Ազգային խորհուրդը։

Արեւմտյան մի շարք պետություններ, այդ թվում` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ողջունել են Սիրիայի ընդդիմության կողմից Ազգային խորհրդի ձեւավորումը, սակայն պաշտոնապես չեն ճանաչել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG