Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ազատ արձակեց իսրայելցի զինվորին


Քիչ առաջ «Համաս»-ը ազատ է արձակել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին, ով 2006 թվականից գերության մեջ է պահվել Գազայի գոտու` «Համաս»-ի կողմից հսկվող տարածքում։

Ի պատասխան դրան, Իսրայելը պարտավորվել է ազատ արձակել մոտ 1100 պաղեստինցու, որոնցից 477-ին` այսօր, իսկ 550-ին` առաջիկա երկու ամսում։

Այդ գործարքը Եգիպտոսի միջնորդությամբ կնքել են «Համաս» շարժումն ու Իսրայելի կառավարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG