Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը ժամանեց Բաքու


Այսօր Բաքու է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը։

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից, այսօրվանից ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը պաշտոնական բանակցություններ կսկսի ադրբեջանական կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Վաղը Ուլիյամ Բըրնսը ժամանելու է Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG