Մատչելիության հղումներ

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի նիստերին, կհանդիպի Պուտինի հետ


Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի վարչապետը հանդես կգա նաեւ դասախոսությամբ՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության եւ ֆինանսների պետական համալսարանում:

Կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG