Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը


«Մինչ օրս հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձի հնարավորությունը շարունակում է լայնորեն քննարկվել ոչ միայն Ռուսասստանում, այլ նաեւ արտերկրում։ Ի՞նչ քաղաքականություն կվարի պուտինյան Ռուսաստանը Հարավային Կովկասում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին է խոսում ռազմաքաղաքական հարցերով հայտնի ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերի հետ։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած շաբաթավերջին իր կուսակիցների հետ հավաքի ընթացքում սպառնացել է, թե Անկարան կսառեցնի հարաբերությունները Եվրոպական Միության հետ այն դեպքում, եթե Կիպրոսը 2012 թվականի հուլիսին հերթագայության կարգով վեց ամսով ստանձնի կառույցի նախագահությունը։

«Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի ալիքը սկսվեց բոլորի համար աննկատ․ սկզբում մի քանի տասնյակ մարդիկ ցուցապաստառներով հավաքվել էին Նյու Յորքի բորսայի մոտ՝ իրենց բողոքն հայտնելով ամերիկյան խոշորագույն բանկերի դեմ, որոնք, ըստ նրանց, յուրացնում են ժողովրդի հարստությունը, դառնում տնտեսական ճգնաժամի, գործազրկության եւ այլ չարիքների պատճառ։ Օրեր անց, սակայն, շարժումը սկսել է տարածվել ողջ աշխարհում՝ անցած շաբաթ ցույցեր են տեղի ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում։

please wait

No media source currently available

0:00 0:13:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG