Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բացվել է «Միմինո»-ի հերոսների եւ ռեժիսորի հուշարձանը


Անցած ուրբաթ օրը Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում` Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում, տեղի է ունեցել «Միմինո» կինոնկարի հերոսներին եւ այդ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիային նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն: Միջոցառմանը հավաքված հոծ բազմությանը շնորհավորել են Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահ Զաալ Սամադաշվիլին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրերի թվում ներկա էր Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը:

Արմեն Սանթրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ Դիլիջանի քաղաքապետարանի որոշմամբ Վախթանգ Կիկաբիձեին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG