Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդ եւ պատանի սամբիստները աշխարհի առաջնությունից կվերադառնան 7 մեդալներով


Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-16-ը անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, երիտասարդներից բրոնզե մեդալներ են վաստակել Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կիլոգրամ քաշային կարգում, Կարեն Տոնոյանը՝ 62 կիլոգրամ քաշային կարգում, եւ Մհեր Կարապետյանը՝ 82 կիլոգրամ քաշային կարգում: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին է բարձրացել նաեւ Հայաստանի միակ ներկայացուցչուհին՝ 52 կիլոգրամ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի է արժանացել նաեւ պատանիների առաջնությունում հանդես եկող 65 կիլոգրամ քաշային Ռաֆիկ Մանուկյանը:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ է նվաճել 52 կիլոգրամ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից` Գրիգոր Մխիթարյանը, ով 2010 թվականի աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն է անցկացրել բոլոր գոտեմարտերը եւ նվաճել հերթական ոսկե մեդալն ու պահպանել սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG