Մատչելիության հղումներ

logo-print

Ավտոմեքենայի մեջ գտել են «Արայ»-ի սեփականատիրոջ դիակը


Կիրակի օրը ժամը 13:15 ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան - Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված BMW X-5 մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` ՏՏ ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:

Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սեւ կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` ՏՏ ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», եւ 235 հոդվածի առաջին մասի` «ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը», հատկանիշներով։

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ քննվում են բոլոր վարկածները, այդ թվում` սպանության։

Լրատվամիջոցների փոխանցմամբ` Արմեն Պետրոսյանը «Արայ» ընկերության սեփականատերն էր։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG