Մատչելիության հղումներ

Իսրայելը իր զինվորի դիմաց ազատ կարձակի հազարից ավելի պաղեստինցիների


Իսրայելը հրապարակել է 477 պաղեստինցի բանտարկյալների անունները, ովքեր պետք է փոխանակվեն պաղեստինցիների կողմից գերեվարված իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հետ:

Համաձայնությունը ձեռք է բերվել ծայրահեղական «Համաս» խմբավորման հետ:

Եվս 550 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն Շալիթի Իսրայել վերադառնալուց հետո` դա համաձայնության կետերից մեկն է:

Իսրայելցի 25-ամյա զինվորին պաղեստինցիները ձերբակալել են ավելի քան 5 տարի առաջ:

Եթե համաձայնությունը իրականացվի, ապա դա կլինի Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքը, երբ մեկ զինվորի համար ազատ կարձակվի հազարից ավելի պաղեստինցի բանտարկյալ:

Շալիթի հետ պաղեստինցիների փոխանակումը հավանաբար տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG