Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Բեռնում մասնակցում է Միջխորհրդարանական միության համաժողովին


Միջխորհրդարանական միության նախագահի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի եւ Պետությունների խորհրդի նախագահների հրավերով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մասնակցում է Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG