Մատչելիության հղումներ

Հեռուստալրագրող Բաղրյանի գիրքը հիմնված է իրական հերոսների մասնակցությամբ իրական պատմությունների վրա:

Ստեփանակերտում գրքի շնորհանդեսին ներկա էին նկարագրված իրադարձությունների անմիջական մասնակիցները եւ նրանք միաբերան հաստատեցին, որ հեղինակը պատվով է կատարել վավերագրի պարտականությունը:

«Միանգամայն իրական պատմություն է սա: Ե'վ հերոսներն են իրական, ե'ւ նրանց խոսքերն են մեջբերված, միանշանակ ասում եմ` առանց մտածելու, թե կարող է որեւէ մեկին դուր գալ կամ չգալ: Որովհետեւ ես գտնում եմ, որ մեզանից որեւէ մեկը իրավունք չունի խեղաթյուրելու պատմությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաղրյանը` հավելելով. - «Խնդիրը սա է եղել` թողնել սերունդներին այն, ինչ տեղի է ունեցել 1988-1994 թվականներին` խաղաղ ցույցերից մինչեւ զինադադար»:

Գիրքը հեղինակը նվիրել է իր թոռներին եւ «բոլոր հայ երեխաներին»` հետեւյալ մաղթանքով. - «Թող ղարաբաղյան պատերազմի մասին նրանք իմանան միայն գրքերից ու ֆիլմերից: Բայց իմանան: Իմանան եւ զգոն ու աչալուրջ լինեն, որպեսզի պատերազմը երբեք չկրկնվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG