Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնի հետ ուղղակի շփումների փաստը հերքելը չի համապատասխանում իրականությանը»


Միացյալ Նահանգները «իրականությանը չհամապատասխանող» են որակել Իրանի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք որեւէ ուղղակի կապ չեն ունեցել Վաշինգտոնի հետ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձի առնչությամբ:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ուրբաթ օրը վերահաստատել է, որ նման շփումներ եղել են, թեեւ չի մանրամասնել, թե ով, ում հետ եւ որտեղ է հանդիպել:

Նուլանդի հայտարարությունը հետեւել է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարությանը, որով հերքվում էր փաստը, թե իրանական եւ ամերիկյան կողմերի միջեւ որեւէ ուղղակի շփում է եղել:

Անցած շորեքշաբթի ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտվել է իրանական հատուկ ծառայությունների հետ կապված երկու անձանց կողմից նախապատրաստված դավադրությունը, որոնք պատրաստվում էին սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ- Ջուբեյրային:

Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է իր որեւէ առնչությունը այդ ամենին` հայտարարելով, որ ամբողջ պատմությունը «սարքված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG