Մատչելիության հղումներ

Հանդիպում զոհված զինծառայողների հարազատների հետ


Պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը նախարարության ռազմական ոստիկանության եւ քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ ուրբաթ օրվա երկրորդ կեսին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների, ովքեր շարունակում են դժգոհություններ ունենալ իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից:

Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ նախարարության քննչական ծառայության քննիչները եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները զոհված զինծառայողների հարազատներին «պարզաբանումներ են տվել եւ ներկայացրել նրանց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը, պատասխանել նրանց հուզող հարցերին»:

Նույն օրը ավելի ուշ «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է նաեւ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, դրանց շուրջ հասարակության մտահոգություններին, ինչպես նաեւ «որոշ ուժերի կողմից դրանք քաղաքականացնելու փորձերին եւ շահարկումներին»:

Փոխնախարարը վստահեցրել է, որ բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG