Մատչելիության հղումներ

«Երիտասարդ նվագախումբը` երիտասարդ Հայաստանին»


Հայաստանի երիտասարդական նվագախումբը:
Հայաստանի երիտասարդական նվագախումբը:

«Երիտասարդ նվագախումբը` երիտասարդ Հայաստանին»: Եվրոպական շրջագայությունից հետո հենց այս խորագրով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա արդեն հայ հանդիսատեսին:

Գեղարվեստական ղեկավարն եւ դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, ով 2005 թվականին որոշեց ստեղծել Կոնսերվատորիան ավարտած երիտասարդ երաժիշտների համար երաժշտական մի օջախ, ու մեկ տարի հետո արդեն սկսեցին որպես երիտասարդ նվագախումբ հանդես գալ համերգներով:

Նվագախմբի անդամները ծրագրում ընդգրկել են դասական երաժշտության, ինպես իրենք են ասում, ավելի հանգիստ ու երիտասարդ ունկնդրի համար ավելի մատչելի ստեղծագործություններ, այս կերպ ցանկություն ունեն երիտասարդ ու միջին տարիքի հանդիսատեսին հրապուրել:

Երիտասարդ երաժիշտներին միացել են նաեւ Գերմանիայում բնակվող հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը, հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից եւ Ռուսաստանից Արտեմի Չոլոկյանը` հոբոյ:

Սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը նվագում է 10 տարեկանից, իսկ 13 տարեկանում առանց ծնողների տեղափոխվում է Գերմանիա`սովորելու Քյոլն քաղաքի երաժշտական բարձրագույն դպրոցում: 20-ամյա երիաժիշտը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:

Հայրապետն ինքն է ընտրել կատարելիք ստեղծագործությունները` հաշվի առնելով, որ նաեւ նվագում է երիտասարդ լսարանի համար:

«Ներկայացնելու եմ Ռոբերտո Մոլինելլիի «Նյու Յորքի 4 պատկերներ» ստեղծագործությունը, այն իր մեջ ունի ե'ւ ջազ, ե'ւ տանգո, ե'ւ ֆիլմից երաժշտություն», - նշում է Հայրապետը:

«Բեմի վրա ես իմ աշխարհի մեջ եմ, մտածում են միայն իմ երաժշտությունը հանդիսատեսին հասցնելու մասին», - ասաց երիտասարդ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը: Նա Հայաստանից մեկնել է 2002 թվականին: Երաժիշտը ժամանել է սեպտեմբերին, մասնակցել համերգների, հանդես է եկել մենահամերգով: Հայաստանում այս տարվա իր վերջին համերգը կնվագի երիտասարդ նվագախմբի հետ:

Արտեմի Չոլոկյանը հանդես եկող մենակատարներից ամենաերիտասարդն է, եկել է Մոսկվայից: Ծնվել է Մոսկվայում, հայրական կողմից արմատներով հայ է: Առաջին անգամ Հայաստան եկել է այս տարվա հունիսին ու մասնակցել Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնին: Այս համերգին նվագելու է Ալեքսանդրո Մառչելլոյի, Յան Բենդայի ստեղծագործություններից:

Արտեմին հասցրել է նկատել հայ հանդիսատեսի ջերմությունն ու հյուրըկալությունը: Վստահ է, որ այս համերգն էլ անցնելու է լավ, բարի ու ջերմ մթնոլորտում:

please wait

No media source currently available

0:00 0:08:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG