Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ. Սիրիայում զոհվածների թիվը արդեն անցնում է 3 հազարից


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը այսօր հայտարարել է, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 3 հազարը։

Փիլայի փոխանցմամբ` միայն անցած 10 օրերին երկրում 100 մարդ է սպանվել։

ՄԱԿ-ի հանձնակատարը միջազգային գործողության կոչ է արել` խուսափելու համար Սիրիայում լիակատար քաղաքացիական պատերազմից։

Հաղորդվում է, որ վերջին օրերին աճում է սիրիական բանակի շարքերը լքող զինվորների եւ սպաների թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG