Մատչելիության հղումներ

Իջեւանում զինվորի մահվան փաստով գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Իջեւանի զորամասերից մեկում 21-ամյա ժամկետային զինծառայող Արամ Աշոտի Մելիքյանի մահվան փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնելը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ զինծառայողը իրեն ամրակցված ԱԿՄ ինքնաձիգը մաքրելիս իրեն հրազենային վիրավորում է հասցրել որովայնի շրջանում։

Արամ Մելիքյանը զորակոչվել էր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի զինկոմիսարիատից։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG