Մատչելիության հղումներ

Չեխիան էքստրադիցիայի չի ենթարկի Բելառուսի նախագահի նախկին թեկնածուին


Պրահայի դատարանը վճռել է, որ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալես Միխայլեւիչը չպետք է վերադարձվի Բելառուս: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:

Միխայլեւիչը եւ Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող մի քանի այլ գործիչներ իրենց համակիրների հետ ձերբակալվել էին անցած տարվա դեկտեմբերին Մինսկում, երբ բողոքել էին նախագահական ընտրությունների արդյունքներից: Բելառուսի պետանվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում երկու ամիս անցկացնելուց հետո Միխայլեւիչն ազատվել էր եւ փախել Չեխիա, որտեղ քաղաքական ապաստան էր խնդրել: Բելառուսը պահանջել էր էքստրադիցիայի ենթարկել ընդդիմադիր գործչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG