Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այսօր հայկական բանակում կրկին մահվան դեպք է գրանցվել. Իջեւանի զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, 21-ամյա Արամ Մելքոնյանը:

Կարապետյանի փոխանցմամբ` խիստ նախնական տեղեկություններով զինվորը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով:

Սա վերջին 5 օրում զինվորի մահվան արդեն երրորդ դեպքն է: Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա Յուրիկ Ներսիսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա «մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել»: Իսկ հոկտեմբերի 9-ին մահացել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանը: Այս քրեական գործը եւս հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG