Մատչելիության հղումներ

Իսմեթ Յըլմազ. «Թուրքիան կշարունակի ռազմական օժանդակությունը Ադրբեջանին»


Թուրքիան կշարունակի Ադրբեջանին ցուցաբերել ռազմական օժանդակություն, օժանդակություն կադրերի ուսուցման գործում եւ ցանկացած այլ օժանդակություն։ Այդ մասին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

Նրա խոսքերով` երկու եղբայրական երկրների միջեւ հարաբերությունները շատ հաջող են զարգանում։

«Մեր միջեւ չկա որեւէ քաղաքական խնդիր։ Բոլոր միջազգային կազմակերպություններում եւ կառույցներում մեզ ճանաչում են որպես, Հեյդար Ալիեւի խոսքերով ասած, մեկ ազգ, երկու պետություն», - 1newz.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Յըլմազը։

Թուրքիայի պաշտպանության նախարարին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանը առաջին երկիրն է, ուր այցելում է Իսմեթ Յըլմազը Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում իր նշանակումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG