Մատչելիության հղումներ

logo-print

Պետական կամերային երգչախումբը Կանադայում եւ Ռուսաստանում կներկայացնի հայ դասական եւ հոգեւոր երաժշտությունը


Armenia -- Robert Mlkeyan, Art Director of Armenian Chamber Chorus, undated

Armenia -- Robert Mlkeyan, Art Director of Armenian Chamber Chorus, undated

Առաջիկայում Կանադայում ու Ռուսաստանում ծրագրված հյուրախաղերի ժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայ հոգեւոր եւ դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները:

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նախ շեշտեց, որ իրենց երգացանկում մշտական տեղ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:

Կարեւորագույն ստեղծագործությունը, սակայն, Կոմիտասի պատարագն է, որը, ինչպես նշեց Մլքեյանը, ներկայացնելու են Կանադայում` Տորոնտոյում, Նիագարայում եւ Մոնրեալում` Բարսեղ Կանաչյանի, Արմեն Տիգրանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլոց ստեղծագործությունների հետ միասին:

«Մենք այսօր ունենք այդ խնդիրը, որ Կոմիտասի հոգեւոր ստեղծագործությունների ոչ մեծ քանակությունն է ներկայացվում աշխարհում», - նշեց նա` հավելելով, որ փորձելու են լրացնել այդ բացը. - «Այլ պատարագների, այլ հոգեւոր խմբերգերի, երգասացությունների, շարականների ներկայացումն է լինելու»:

Կանադայում հոկտեմբերի 14-21-ի հյուրախաղերից հետո երգչախումբը պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրված է մասնակցելու Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 22-ին մեկնարկող «Կոնսերվատորիական շաբաթ» կոչվող հանրահայտ փառատոնին: Այստեղ եւս կատարվելու է հիմնականում հայ հոգեւոր երաժշտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG