Մատչելիության հղումներ

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է


Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00
Ուղիղ հղում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` ծխախոտն օգտագործելով որպես գլխացավի դեղ: Տարիներ անց ծխախոտի վաճառքը դեղատներից անցավ խա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` ծխախոտն օգտագործելով որպես գլխացավի դեղ: Տարիներ անց ծխախոտի վաճառքը դեղատներից անցավ խանութներին եւ տարածվեց:

Հոկտեմբերի 12-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Ծխախոտ օգտագործողների հիմնական մասը գիտակցում է դրա վնասակար ազդեցության հետեւանքները, բայց ավելի դժվար է այդ սովորույթից հրաժարվելը:

Երկրորդական ծխի ազդեցությունը պակաս վնասակար չէ նաեւ չծխողների` մասնավորապես երեխաների համար: Հենց դա է պատճառը, որ այսօր Սիրահարների այգում հավաքված ցածր դասարանի աշակերտները գունավորում էին ծխելն արգելող հայտնի նշանը:

«Ես նկարել եմ այն նշանը, որտեղ պատկերված է այս նշանը: Սա շրջանակ է ու մեջը նկարած է չի կարելի ծխել: Իմ հայրիկն էլ է ծխում, ես նրան ասել եմ, որ դա վտանգավոր է նաեւ մեզ համար , որովհետու ծուխը մենք շնչում ենք: Հայրիկս ասել է, որ ոչինչ»,- «Մաքսլիբերթի»-ին պատմեց 8-ամյա Արմինեն:

Իրենց գունավորած ծխելն արգելող նշանը երեխաները պատրաստվում են նվիրել կամ ընտանիքի ծխող անդամներին կամ փակցնել այն վայրերում, որտեղ իրենց կարծիքով ավելի շատ են ծխում:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը:

Ներկայիս օրենսդրությունը միայն մասնակի է պաշտպանում չծխողների, այդ թվում նաեւ երեխաների իրավունքները:

Առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ավագ ղեկավար Նարինե Մովսիսյանը «Մաքսլիբերթի»-ին պատեց, որ իրենք Ազգային ժողով են ներկայացրել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթային նախագիծ, որը նախորդ տարվա փետրվարի 7-ից դրական եզրակացությամբ ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգում, սակայն մինչեւ հիմա դեռ չի քննարկվել:

«Նախագիծը հեղափոխական փոփոխություններ չի առաջարկում: Նախագծում առաջարկում է սրճարաններում եւ ռեստորաններում պարտադիր առանձնացնել ծխողներին եւ չծխողներին: Խանութների մուտքից հեռացնել գովազնդերը եւ այլն», - նշեց Մովսիսյանը:

Պարզվում է, որ խորհրդարանում նախագիծը չի քննարկվում, որովհետեւ այն խանգարում է ծխախոտային բիզնեսին:

«Պարզապես բիզնեսը չի ուզում իր դիրքերը զիջել, այսինքն իրենք ուզում են անել այն, ինչ ուզում են, եւ անում են: Իսկ հասարակությունը տուժում է դրանից: Չեմ կարծում, որ իրենք վախենում են դրա համար չեն քննարկում նախագիծը, պարզապես շատ անգամ այդ օրենքները չեն էլ գործում», - դժգոհեց Մովսիսյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում: ԱՀԿ-ի տվյալներով, 20-րդ դարում ծխելու հետեւանքով մահացել է 100 մլն մարդ։ Աշխարհում ամեն 6 վայրկյանը մեկ 1 մարդ է մահանում ծխելուց, գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

Հիշեցնենք, որ ծխախոտի օգտագործումը եւ երկրորդային ծխի ազդեցությունը հանրային առողջապահության առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում Հայստանում, բայց այս ուղղությամբ գործող օրենքը դեռ թերի է:
XS
SM
MD
LG