Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը ընդունել է Եգիպտոսի նոր դեսպանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ - եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը եւս զարգացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաեւ տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության ակտիվացմանը:

Սերժ Սարգսյանն ու Եգիպտոսի դեսպանը հայ - եգիպտական կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել են նաեւ եգիպտահայ համայնքի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG