Մատչելիության հղումներ

Հնդկաստանում վիրուսային էնցեֆալիտից 400 մարդ է մահացել


Հնդկաստանի հյուսիսում վիրուսային էնցեֆալիտի համաճարակից մահացել է ավելի քան 400 մարդ, հիմնականում՝ երեխաներ։ BBC-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել են երկրի առողջապահության բնագավառի պաշտոնյաները։

Մինչ այժմ 2 հազար 300 վարակվածներ են հոսպիտալացվել Ութար Փրադեշ նահանգի Գորախփուր շրջանում, որտեղ տարածվել է վարակը։

Մի բժիշկ BBC-ի հետ զրույցում «աներեւակայելի ողբերգություն» է որակել տեղի ունեցածը, նշելով, որ ամեն օր երեխա է մահանում։

Համաճարակի պատճառը ախտահարված ջրի օգտագործումն է։

Բժիշկների տվյալներով՝ 1978 թվականին վիրուսային էնցեֆալիտի առաջին դեպքի բացահայտումից մինչ օրս այդ հիվանդությունից մահացել է մոտ 6 հազար երեխա։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG