Մատչելիության հղումներ

Հայաստանը Մանկական «Եվրատեսիլ»-ին ելույթ կունենա 4-րդը


Արդեն Հայաստանում են մանկական Եվրատեսիլին մասնակից երկրների պատվիրակությունների անդամներն ու կազմակերպիչները: Այսօր վաղ առավոտից նրանք քննարկել են մի շարք հարցեր:

Մանկական «Եվրատեսիլ»-ի հիմնական հեռարձակումը դեկտեմբերի 3-ին է, սակայն նույն համերգը, որպես գլխավոր փորձ լինելու է նաեւ դեկտեմբերի 2-ին:

Քվեարկության կարգը նույնն է լինելու` հաշվի են առնելու ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի քվեարկության արդյունքները:

Տոմսերի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 15-ից: Հանդիսատեսը դրանք կարող է ձեռք բերել բոլոր տոմսարկղերից: Դրանց արժեքը տատանվում է 1000-20.000 դրամի սահմաններում:

Մանկական «Եվրատեսիլ»-ի ղեկավարը Սիթսե Բակերը նշեց, որ մասնակիցների ցանկում չկան աշխարհահռչակ ճանաչում ունեցող երեխաներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը իր հայրենակիցների շրջանում ճանաչված եւ սիրված է:

Բակերի խոսքերով, Մանկական «Եվրատեսիլ»-ը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին արժանանալ օտարերկրացիների համակրանքին:

Այսօր, պատվիրակության անդամների քննարկման ժամանակ, կայացավ նաեւ վիճակահանությունը: Հայաստանը ելույթ է ունենալու 4-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ»-ը կբացի Ռուսաստանի մասնակիցը, վերջինը ելույթ է ունենալու Բելգիան:

Մանկական «Եվրատեսիլ»-ին հայտեր չեն ներկայացրել ո'չ Թուրքիայի, ո'չ էլ Ադրբեջանի մասնակիցները: 13 մասնակիցները Հայաստան կժամանեն նոյեմբերի վերջին: Կազմակերպիչները նշում են, որ ամեն ինչ արելու են տոնական տրամադրությունն ապահովելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG