Մատչելիության հղումներ

Apple ընկերության հիմնադիր եւ երկարամյա ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան պատճառ է հանդիսացել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը նրա մոտ հայտնաբերվել է դեռ 2004 թվականին։

Այսօր հրապարակվել է Ջոբսի մահվան պաշտոնական վկայականը, որում ասվում է, որ մահվան անմիջական պատճառ է դարձել քաղցկեղի զարգացման հետեւանքով առաջացած շնչառության կանգը։

Սթիվ Ջոբսը 7 տարի առաջ բուժման կուրս է անցել եւ կարողացել է վերադառնալ աշխատանքի։ Նա հարկադրված էր Apple ընկերության ղեկավարի պաշտոնը կրկին լքել այս տարվա օգոստոսին։

Լեգենդար գործարար եւ նորարար Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկան հասակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG